Tert.am-ը գրում է.
 Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպումն օգտակար կլինի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի փորձագետ Վիտալի Ժուռավլյովը:
 Վերջինս նշեց, որ կողմերի հանդիպումը կօգնի հստակեցնել դիրքորոշումները, զսպել լարվածության աճը: «Եթե չկա ուղիղ հաղորդակցություն, իրավիճակի կարգավորման վերահսկողությունը նվազում է: Իսկ եթե հաղորդակցություն կա, կապ կա, առաջացած խնդիրները կարող են լուծվել: Այնպես որ, հանդիպումներն ամեն դեպքում օգտակար են»,- նշեց Վիտալի Ժուռավլյովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը կնպաստի, որ ԱԳ նախարարների միջև հանդիպումը կայանա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել