BlogNews.am-ի տեղեկություններով՝ այսօր դերասանուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց: Դիանան կոտրել է ոտքը և այժմ գտնվում է Էրեբունի բժշկական հիվանդանոցում: Սցենարիստը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը և պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Առավոտյան, երբ երեխաներիս դպրոց էի տանում, գնացի, որպեսզի մեքենան հանեմ ավտոտնակից և բացելու ժամանակ էլ սայթաքեցի մերկասառույցին և ընկա»:
Դիանան նշում է, որ բավականին լուրջ կոտրվածք ունի և քիչ առաջ է վիրահատվել. «Մոտ չորս ժամ տևեց վիրահատությունը: Ես այնքան շնորհակալ եմ Էրեբունի բժշկական կենտրոնի անձնակազմին, գործադիր տնօրեն Միքայել Վլադիմիրչին, վնասվածքաբանության բաժնի վարիչ Վիգեն Աշոտիչին, ով ինձ վիրահատեց: Դեռ երկար կման հիվանդանոցում, քանի որ չեմ կարող դեռ քայլել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել