Այն, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը նոր հաղորդավար ունի, BlogNews.am-ն արդեն պատմել է: Դերասան Ավո Խալաթյանին հեռուստադիտողն արդեն եթերում տեսնում է, իսկ այսօր հաղորդավարական կազմին միացավ նաև Մհեր Խաչատրյանը:

«Առաջարկեցին, ես էլ, քանի որ ուղիղ եթեր շատ եմ սիրում, համաձայնվեցի: Այսօր առաջին եթերս էր, կարծում եմ՝ լավ է անցել»,- նշում է Մհերը: 

Ուղիղ եթերի փորձ Մհերը ունեցել է. չի վախենում, բայց ավելի պատասխանատվությամբ է մոտենում. «Պարզապես ուղիղ եթերում դու «դուբլի» հնարավորություն չես ունենում: Պետք է ավելի հավաքված լինես»: 

Մհերը նաև նշում է, որ շատ սիրում է հարցազրույցի ձևաչափը. «Անընդհատ փորձում եմ աշխատել, կատարելագործվել: Հայաստանում կան լավ հարցազրուցավարներ, սակայն դժվար է գտնել մարդկանց, ովքեր հետաքրքիր են պատասխանում հարցերին: Ես այդ ուղղությամբ էլ եմ աշխատում, որպեսզի կարողանամ բացել մարդուն»,- եզրափակեց Մհերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել