
Շրջակա աշխարհի մասին ամեն բան իմանալու ցանկություն առկա է մարդու մեջ ծննդյան առաջին օրվանից։ Մենք մշտապես փնտրում ենք մեզ հետաքրքրող երևույթների և իրերի մասին հարցերի պատասխանները։
BlogNews-ը որոշել է համառոտել 30 չափազանց ուշագրավ փաստեր, որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ հասկանալ մեզ շրջապատող աշխարհը։
2. Հասուն մարդու կմախքը կազմված է 206 ոսկորից, մինչդեռ փոքրիկ երեխայինը` 270 ոսկորներից։
3. Կյանքի ընթացքում մարդը քայլում է Երկրի հասարակածի երկարության հնգապատիկը։
4. Ավստրալիայում վարդագույն լիճ գոյություն ունի։
6. Մկրատը և պառաշյուտը Լեոնարդո դա Վինչիի հայտնագործություններն են։
7. Երկրի տարբեր կետերում մարդիկ տեսնում են ծիածանի գույների տարբեր քանակներ։ Ռուսաստանում դրանք 7-ն են, Բրիտանիայում` 6-ը, իսկ Արաբական Էմիրություններում` ընդամենը 4-ը։
8. Տիեզերքում կան ավելի շատ աստղեր, քան ավազ` ծովափներում։ Իսկ ավազի մեկ հատիկի մեջ կան ավելի շատ ատոմներ, քան աստղեր` Տիեզերքում։
9. Turritopsis nutricula մեդուզան գոյություն ունեցող միակ անմահ արարածն է։
11. Կատուները կարող են 100 տարբեր ձայներ հանել, իսկ շները` միայն 10։
12. Լիմոնը ավելի շատ շաքար է պարունակում, քան ելակը։
13. Շաբաթվա ամենաարդյունավետ օրը երկուշաբթին է։
14. Apple ընկերությունը չեղարկում է իր համակարգիչների երաշխիքը, եթե դուք ծխել եք սարքի մոտ։
16. Մեկ գդալ հողի մեջ ավելի շատ կենդանի օրգանիզմներ կան, քան մարդիկ` Երկիր մոլորակի վրա։
17. Ձեզ հետ նույն օրն են ծնվել առնվազն 19 միլիոն դեռևս կենդանի մարդ։
18. Շոտլանդիայի ազգային կենդանին միաեղջյուրն է։
19. Հռոմ քաղաք կա աշխարհի բոլոր մայցրամաքների վրա` բացառությամբ Անտարկտիկայի։
21. Հյուսիսային Կորեայում օրացույցը սկսվում է 1912 թվականից` Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից, Սենը համարվում է Հյ. Կորեայի հիմնադիր և հավերժական նախագահ։
22. Ամեն չորեքշաբթի` ժամը 15։30 -ին, կանայք ավելի ծեր են երևում։
23. Մոնղոլիայի նավատորմը կազմված է միայն մեկ նավից, որի վրա ծառայում է 7 մարդ, որոնցից միայն մեկը լողալ գիտի։
24. Կոկոսի կաթը ստերիլ նյութ է, որը օգտագործվում է ներքին վարակների դեմ պայքարի համար։
26. Ձկան տարիքը կարելի է որոշել «տարեկան օղակներից», որոնք ձևավորվում են ձկան թեփուկների վրա։
27. Մարդը մշտապես ապրում է անցյալում, քանի որ ուղեղին հարկավոր է 80 միլիվայրկայն ժամանակ` ինֆորմացիան ընկալելու համար։
28. 1954 թվականին առնետներն այնքան էին շատացել Բոմբեյում, որ կառավարությունը հարկերի փոխարեն ընդունում էր նաև սատկած առնետների։
29. 19-րդ դարում Բրիտանիայի մերձափնյա ջրերում այնքան օմարներ կային, որ դրանցով կերակրում էին բանտարկյալներին։
30. Եթե ուղղեք Ձեր մարմնի ԴՆԹ-ի բոլոր փաթույթները շարեք մեկ գծով, ապա ստացված ուղղի երկարությունը 8 անգամ ավելի մեծ կլինի, քան Երկրի հեռավորությունը Արևից։