Tert.am-ը գրում է.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ` այսօր Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում փորձարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:

Նշենք, որ այսօր ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր ընդունել թույլատրել Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ՍՊԸ-ին 2017 թ-ի ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 2000 ընտրական տեղամասերից 1500-ից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ հեռարձակմամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել