Tert.am-ը գրում է.
 Ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրվող Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ռեյտինգայինով կառաջադրվի Մալաթիա՞, թե՞ Կենտրոն համայնքներում: «Ցուցակի անդամների ներգրավվածությունը շատ կարևոր է ինձ համար, թե ովքեր են լինելու»,-ասաց նա:
 Անահիտ Բախշյանը նշեց, որ որոշման ձգձգումը պայմանավորված է տարբեր տեխնիկական հանգամանքներով և Ընտրական օրենսգրքով: Նա բացատրեց, որ ամեն քայլափոխի ինչ-որ խոչընդոտ կամ ինչ-որ հարց է առաջանում, որը լուծելու համար ժամանակ է պետք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել