Картинки по запросу Կարեն ԿարապետյանՊարո՛ն վարչապետ, ժամանակին նույն այս ձևով բաց նամակ գրեցի Ձեզ՝ ԴԱՀԿ-ի գանձումների հետ կապված, չգիտեմ նամակիս արդյունքն էր, թե ոչ, բայց երկու օր հետո՝ նիստի ժամանակ, այդ հարցը հանձնարարել էիք, որ լուծում ստանար: Հիմա հուսամ՝ նման կերպ այս հարցն էլ լուծում կստանա:

Երեկ իմացանք կոմունալների վճարը, իմացանք ու մինչև հիմա ուշքի չենք գալիս: Դեկտեմբեր ամսին գազի համար վճարել ենք 21.000 ՀՀ դրամ, ամբողջ ամիսը տանն ենք եղել, ջեռուցումը բարձր միացրած: Հունվար ամսվա գազի վճարը կազմել է 28.609 ՀՀ դրամ: Հունվարին մենք 8 օր տանը չենք եղել, 8 օր լույս, գազ և ջուր անջատված են եղել, մնացած օրերին էլ ավելի քիչ է օգտագործվել, քան դեկտեմբերին, տրամաբանորեն պետք է այս ամիս դեկտեմբերից քիչ վճարեինք, բայց հակառակն է ստացվել: Տեսուչից փորձել եմ ճշտել՝ այս ամսվա գումարը ամսի 1-ով է հաշված, թե դեկտեմբերի 25-ով, պատասխանել է, որ կոմունալները հաշվել են հունվարի 1-ի արդյունքներով: Հիշեցնեմ նաև, որ այս տարվա հունվարի 1-ից իջեցվել է գազի սակագինը, այսինքն՝ համեմատած դեկտեմբերի, միևնույն է, պետք է գոնե 1 դրամ պակաս լիներ, բայց ոչ մի դեպքում ավել չպետք է լիներ: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Դուք բոլորից լավ կիմանաք, թե ինչ մեխանիզմով է հաշվել Գազպրոմը հունվար ամսվա գազի վճարը, հուսով եմ՝ կկիսվեք մեզ հետ այդ գաղտնիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել