Tert.am-ը գրում է.
 Արցախ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը Լուկաշենկոյի կողմից սադրանք էր՝ ուղղված Ռուսաստանին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական գործիչ, քաղաքական մեկնաբան Վիկտոր Կոնոպլյովը:
 «Լուկաշենկոն, ով փնտրում է առիթ, որպեսզի վատություն անի Ռուսաստանին, գտել է նույնպիսի ձախողակի, ինչպիսին Ալիևն է, ով այդպես էլ չի կարողանում հորինել, թե ինչպես վրեժխնդիր լինել Ռուսաստանից Լավրովի հայտարարության համար, թե ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Եվ ահա նրանք (նկատի ունի Լուկաշենկոյին և Ալիևին - խմբ.) համատեղ հորինեցին այս մանր կեղտոտությունը»,- նշեց Վիկտոր Կոնոպլյովը:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ռուսաստանի համար տեղի ունեցածը «մոծակի խայթոցի» պես է, բայց դրանից անպայման եզրահանգումներ կարվեն: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել