Tert.am-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշակի հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ինչպես ավելի վաղ որոշվել էր, ՄԻԵԴ-ը գործը քննելու է արագացված կարգով, այժմ էլ Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու որոշման վերաբերյալ հուսանք միջամտություն կլինի: Կառավարությունը ՄԻԵԴ-ի հարցերին պետք է պատասխանի մինչև հունվարի 22-ը»,– ասաց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերյալ մեկ հարցական կա իրենց համար.«Այս մասով մեկ հարցական կա մեզ համար. Շիրխանյանի առողջական վիճակը վատացնելը նպատակաուղղվա՞ծ է արվում, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանք է: Նրա վիճակը գնալով վատանում է, իսկ դա նշանակում է, որ բժշկական օգնությունը բավարար չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել