Վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել հերթական խորհրդակցությունը: Օրակարգում էին ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը: Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր:

Նշենք, որ օրեր առաջ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հրապարակած տվյալներից պարզ դարձավ, որ Սյունիքի մարզում այս տարի գործարկվելու է 5 ներդրումային ծրագիր` 25 մլն դոլար արժողությամբ: Ծրագրերի իրականացման արդյունքում մարզում կստեղծվի 395 աշխատատեղ:

Ինչ վերաբերում է Լոռու մարզին, ապա այստեղ իրականացվելիք ծրագրերի քանակը 3-ն է` շուրջ 30 մլն դոլար արժողությամբ եւ 324 աշխատատեղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել