Related imageՍիրիական Էլ-Բաբ քաղաքի մոտակայքում ռուսական ռազմական ավիացիան հարվածել է թուրքական զորքին, որի հետևանքով զոհվել է 3, ծանր վիրավորվել՝ առնվազն 11 թուրք զինվոր:

Թուրքական մամուլը հեղեղված է հակառուսական հրապարակումներով ճիշտ այնպես, ինչպես 2015-ի նոյեմբերին ռուսական օդանավի կործանման ժամանակ կամ 2016-ի վերջին ռուս դեսպանի սպանության ժամանակ ռուսական մամուլն էր հակաթուրքական հոդվածներ գրում:

Ռուսները նույն կերպ, ինչպես նախկինում թուրքերը, ընդամենը ցավ են հայտնում կատարվածի համար:

Մենք գիտենք, թե թուրքերն ինչի են ընդունակ, բայց մոռանում ենք, որ ռուսները ոչինչ հենց այնպես կուլ չեն տա: Դեռ էլի ենք ականատես լինելու թուրքերի նկատմամբ պատժիչ գործողությունների, չնայած առաջիկայում պետք է սպասել թուրքերի պատասխանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել