Tert.am-ը գրում է.
 Պանամայում կալանքի տակ են առնվել «Պանամագեյթ» օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրները:
 Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ խոշորագույն օֆշորային սկանդալի կենտրոնում էին հյատնվել համաշխարհային ազդեցիկ քաղաքական գործիչներ և գործարարներ: Mossack Fonseca-ի սեփականատերերին մեղադրում են կաշառակերությանն աջակցելու մեջ:
 Ռամոն Ֆոնսեկա և Յուրգեն Մոսակը ձերբակալվել են Պանամայի գլխավոր դատախազության կողմից ընկերության գրասենյակներում իրականացված հետախուզություններից մի քանի ժամ անց: Այս մասին հայտնել է փաստաբան Ալիաս Սոլանոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել