Tert.am-ը գրում է.

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին: 

Նա նշեց, որ անցած տարի Շվեյցարիան Հայաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիր կնքեց. վիզաներն ամբողջովին չեն ազատականացվում, բայց համաձայնագիրը նպաստ է բերում ժողովուրդների մեջ կապերը դյուրացնելու համար: Նա նաև նկատեց, որ անցած տարի մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ անցկացվեցին:

Դեսպանը նշեց, որ անցած շաբաթ հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ինչը առաջին հանդիպումն էր և քննարկել են ներդրումների, առևտրաշրջանառության և այլ տնտեսական հարցեր, ուրվագծել են տնտեսական քաղաքական ուղեծիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել