Tert.am-ը գրում է.

 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չափազանցված է համարում գնահատականները, թե ընտրական նոր գործընթացը շատ բարդ է շարքային ընտրողի համար, անհասկանալի: Այսօր լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ասաց, թե կան պարզապես որոշակի ընթացակարգեր, որոնք նորամուծություն են: Խոսքը քվեաթերթիկները չծալելու, դրանք տարբերակելու, ծրարը կիրառելու և այլնի մասին է:

«Համապատասխան հոլովակ է պատրաստվել, ԿԸՀ կայքում կա: Իսկ երբ լինեն առաջադրումները՝ կլինի իրազեկման բնույթի ավելի մեծ արշավ, որը հնարավորություն կտա ընտրողներին քաջատեղյակ պահել նոր ընտրակարգի բոլոր հանգամանքներին»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել