Վարչապետը չեղարկել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը ԲելառուսSlaq.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է հայտարարել փետրվարի 7-ին իր կայացրած որոշումը ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին 2017 թվականի մարտի 2-5-ը Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին:

Այսօր վարչապետը որոշում է կայացրել, որում ասվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`
չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:

Նշենք, որ Վարդան Եղիազարյանը պետք է մեկներ այդ երկիր՝ Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել