Картинки по запросу գնանկում2017-ի հունվարին 2016-ի հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3,5 տոկոս, իսկ 2016թ.-ի դեկտեմբերի նկատմամբ` 0,6 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կոշկեղենի` 3,4 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 1,9 տոկոս գնանկումով:

Կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,5 տոկոսով, գորգեղենինը և շինանյութերինը՝ 0,4 տոկոսով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0,3 տոկոսով, դեղամիջոցներինը և գրենական պիտույքներինը՝ 0,2 տոկոսով:

Դրան զուգընթաց՝ հանրապետությունում գրանցվել է լվացող միջոցների, անձնապիտո ապրանքների՝ 0,1 տոկոս, վառելիքի, խոհանոցային սպասքի` 0,3 տոկոս, տեքստիլեղենի, ոսկերչական ապրանքների 0,4 տոկոս գնաճ, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել