Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Երեկ մենք հրապարակել Էինք, որ Ազգային Ժողովի միջանցքներում տեղադրված տեսախցիկներից երկուսը, որոնք գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի մոտ են ամրացված, ինքնասոսնձվող թղթերով փակված են։ ԱԺ-ում ասում էին, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ  ինքը «նկարվող տղերրից» չէ։
 
Բայց երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ տեսախցիկները իրենք են փակել։ Նա ասաց, որ տվյալ տեսախցիկները չեն աշխատում, ու այսպես բացատրեց. «Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իմանան, որ չեն աշխատում»։ Մեր հարցին՝ ինչքան ժամանակ է, որ չեն աշխատում, նա պատասխանեց,   որ  բավականին ժամանակ է,  շուտով կվերականգնեն»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել