Նոր մի քանի տեղ նկատեցի, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների զորակցումը Րաֆֆուն որոշ ժառանգականների ու «անկախ ընդդիմադիրների» կողմից բնութագրվում ա որպես` «միանում էին, թող մինչև ընտրությունները միանային» արտահայտությամբ: Նախ զորակցելը «միանալ» չի, երկրորդ` բա էդ որ «միանում էին, թող մինչև ընտրությունները միանային» սկզբունքով եք առաջնորդվում, բա էդ Րաֆֆին որպես ի՞նչ ա ամեն օր համախմբման մասին խոսում, և երրորդ` նույնիսկ իբր Րաֆֆուն միացած դաշնակցությունը մինչ այժմ բառացի չի ասում, որ Րաֆֆին ա հաղթել, այսօր էլ նրանց ներկայացուցիչը Ազատության հրապարակում խուսափել ա Րաֆֆուն որպես հաղթած թեկնածու ներկայացնելուց ու ընդամենը ասել ա, որ «անկախ ամեն ինչից՝ Րաֆֆին մեծ քանակությամբ ձայն ա ստացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել