Ինչ-որ մեկին սիրահարվելը հաճախ ունենում է տհաճ, անգամ ցավոտ հետևանքներ: Հատկապես, եթե այդ ինչ-որ մեկն անհասանելի է քեզ համար: Գուցե դու անգամ երբևէ չես խոսել նրա հետ: Կամ միգուցե արդեն տարիներ շարունակ գաղտնի երկրպագում ես նրան: Ինչևէ, սիրելիի ներկայությունը այսպես թե այնպես որոշակի լարվածություն է հաղորդում, և դու հաճախ անում ես անհեթեթ և խենթ քայլեր: Ահա դրանցից մի քանիսը:

ՍԽԱԼ N1. Չես խոսում նրա հետ անգամ, երբ ընձեռվում է այդպիսի հնարավորություն

Գոնե ասա՝ բարև:

ՍԽԱԼ N2. Չափից դուրս շատ ես խոսում

Դու դառնում ես կպչուն և նյարդայնացնող, այպես ասած՝ ‹‹չամուռ››:

ՍԽԱԼ N3. Երկիմաստ ազդակներ ես ուղարկում նրան

Տղաները պարզապես ունակ չեն երկիմաստ ազդակներն ընկալելու:

ՍԽԱԼ N4. Ֆլիրտ ես սկսում նրա ընկերների հետ՝ նրա մոտ խանդ առաջացնելու համար

Ոչ, պարզապես ՈՉ, նրա ընկերները ՏԱԲՈՒ են:

ՍԽԱԼ N5. Կարծում ես, որ նա երբեք քեզ չի սիրի

Ախր ի՞նչ գիտես:

ՍԽԱԼ N6. Կարծում ես, որ նրան արժանի չես

Իսկ ո՞վ է արժանի:

ՍԽԱԼ N7. Այլ մարդ ես ձևանում՝ նրան դուր գալու համար

Մի՛ փոխիր քեզ երբեք և ոչ մի տղայի համար:

ՍԽԱԼ N8. Սկզբում հորինում ես մի փոքրիկ սուտ քո մասին, իսկ այնուհետև այն զարգացնում ավելի մեծ ստերով

Աշխատիր առհասարակ չստել, անգամ մանր հարցերում: Սուտը փոքր չի լինում:

ՍԽԱԼ N9. Չես հարցնում նրա հեռախոսի համարը

Մի՛ ամաչիր, վերջիվերջո 21-րդ դարն է:

ՍԽԱԼ N10. Նրա հետ ‹‹վատ›› աղջիկ ես խաղում

Մի ձևացիր ‹‹վատ›› աղջիկ, եթե իհարկե ‹‹վատ›› աղջիկ չես, չնայած այդ դեպքում ձևացնելու կարիք էլ չկա:

ՍԽԱԼ N11. Նրան չես կանչում ընդհանուր երեկույթի

21-րդ դարն է, հիշում ես, չէ՞:

ՍԽԱԼ N12. Չես ասում նրան, որ հավանում ես իրեն

Դե մինչև չասես, չի իմանա, տղաները մի քիչ բարդ են հասկանում, մի քիչ շատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել