Բելառուսն Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արդեն արտահանձնել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովին:

Հայտնի բլոգերն արդեն Բաքվում է` Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, որտեղ նրան ուղեկցում են դատախազության աշխատակիցները: «Լապշինին տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում»,- ասել է Սուլթանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել