Բացի այն, որ ուղիղ կեցվածքով մարդիկ ավելի լավ տեսք ունեն, նրանք նաև ավելի առողջ են, քանի որ նրանց մոտ ճիշտ են գործում արյան շրջանառության և շնչառական համակարգերը։ Եթե նույնիսկ ծանր աշխատանք չեք կատարում, Ձեր մեջքը մեծ ծանրաբեռնվածության տակ է հայտնվում և ժամանակ առ ժամանակ հանգստի կարիք է զգում, նույնիսկ նստած դիրքում։

BlogNews-ը գտել է 4 ամենակարևոր և արդյունավետ վարժանքները, որպեսզի օգնի Ձեզ ուղղելու կեցվածքը և մեջքը, ինչպես նաև նվազեցնելու թիկունքի մկանների լարվածությունը։

Շնչառական վարժանքներ

  1. Շնչեք կրծքով։ Նստեք հարթ մակերևույթի վրա, ծալեք ոտքերը և ուղղեք մեջքը։ Թիակները միացրեք իրար, այնուհետև թուլացրեք։ Եթե դժվարանում եք այս դիրքում մնալ, կարող եք մեջքով հենվել պատին։ Երբ համոզվեք, որ մեջքն ուղիղ է, կենտրոնացեք կրծքավանդակի վրա։ Խորը շունչ քաշեք այնպես, որ օդը մնա կրծքում, և շարժվեն միայն կողերը։ Ամեն շնչի հետ դուք պետք է զգաք, թե ինչպես է ընդլայնվում կրծքավանդակը։
  2. Յոգայի շնչառություն։ Մնացեք նստած նույն դիրքում և մտովի մարմինը բաժանեք երեք հատվածի՝ որովայնային, ստորին և վերին կրծքավանդակների։ Շնչեք աստիճանաբար՝ սկզբում օդով լցնելով որովայնը, հետո՝ ստորին և վերին կրծքավանդակները։ Արտաշնչեք հակառակ հերթականությամբ՝ սկզբում վերին կրծքավանդակը, հետո՝ ստորին կրծքավանդակը և որովայնայինը։

Ուսերի վարժանքներ

  1. Նախորդ վարժության դիրքով նստեք աթոռի վրա և դադաղ պտտեք ուսերը դեպի առաջ։
  2. Պարզեք ձեռքերը, բայց մի տարեք դրանք մարմնից հետ։ Ուսերը պահեք ցածր մակարդակի վրա և առաջ տարեք արտաշնչելու ժամանակ։ Այս վարժանքը կատարեք հնարավորինս դանդաղ։
  3. Ընդունեք նկարում պատկերված դիրքը։ Ոտքերը դրեք կոնքերի լայնությամբ, իսկ ձեռքերն՝ ուսերի։ Կրունկներն ամուր սեղմեք հատակին, ձեռքերով սեղմեք հատակը՝ այդ ընթացքում ուսերը առաջ բերելով և կոնքերը վեր բարձրացնելով։
  4. Ընդունեք հենում պառկած դիրքից, բայց ձեռքերի բազուկները ամբողջովին դրեք հատակին և հենվեք արմունկների վրա՝ ուսերի լայնությամբ բացելով ձեռքերը։ Այս դիրքում մնացեք հնարավորինս երկար և գլուխն ուղիղ պահեք։

Մեջքն ուղղող վարժանքներ

  1. Տադասանա. ուղիղ կանգնեք և ոտքերը միացրեք իրար՝ մարմնի զանգվածը հավասարաչափ բաշխելով երկու ոտքերի վրա։ Ձգեք կոնքերը, ուղղեք մեջքը և ուսերը պտտեք դեպի ետ։ Այս պերպ դուք կբացեք կրծքավանդակը։ Նույն դիրքում փորձեք շնչել կրծքավանդակով։ Այդ դիրքում դուք հավանաբար կկորացնեք ողնաշարի ստորին հատվածը. դրանից խուսափելու համար ձգեք որովայնի մկանները։

  1. Դանդասանա. նստեք ուղիղ մակերևույթի վրա, առաջ մեկնեք ոտքերը և ամուր սեղմեք հատակին։ Այնուհետև 90 աստիճան անկյուն կազմեք մարմնի և ոտքերի միջև։ Այնուհետև ձեռքերի օգնությամբ հրեք հատակը. այս կերպ դուք կուղղեք մեջքը։ Եթե ոտքերի մկանները լարվում են սա անելիս, ապա մի շտապեք․ ձգեք մկաններն՝ աստիճանաբար առաջ բերելով մարմինը, ինչից հետո կատարեք վարժանքը։

Ճիշտ նստեք


Երբ դուք նստում եք, ձեր ոտքերը պետք է մոտ 90 աստիճան անկյան տակ ծալված լինեն, մեջքն՝ ուղիղ, թիակները՝ միացած և ցածր մակարդակի վրա, կրծքավանդակը՝ լայն բացված։ Այս դիրքում երկար նստելը բարդ է, սակայն պետք է նստել միայն այսպես և երբեմն կանգնել՝ մեջքը հանգստացնելու համար։ Կարճ ժամանակում այսպես նստելը կհամալրի Ձեր ամենօրյա սովորությունների ցանկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել