Գրեթե բոլոր մարդիկ, այսպես ասած, «կմախքներ ունեն պահարանում»՝ տարօրինակություններ կամ սովորություններ, որոնք չի կարելի ի ցույց դնել:

Հայտնի մարդիկ այս առումով բացառություն չեն. նրանք էլ են մարդ, չէ՞: Բայց իրենց գաղտնիքները նրանք պետք է շատ զգուշորեն կոծկեն: Սակայն բոլոր գաղտնիքները վաղ թե ուշ բացահայտվում են:

 6 հանճարներ, որոնց սովորությունները ոչ միայն տարօրինակ էին, այլև դատապարտելի:

1. Մահաթմա Գանդին քնում էր մերկ կանանց (ինչպես նաև իր զարմուհու) հետ

Картинки по запросу Մահաթմա Գանդի

Գանդին թերևս ժամանակակից պատմության ամենահայտնի կրոնական առաջնորդն է: Հենց նա էր կանգնած Հնդկաստանում քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման գլխին և ի վերջո հասավ իր երկրի ազատագրմանը Բրիտանական կայսրության գերակայությունից: Իր երկրում Գանդիին սուրբ են համարում:

37 տարեկան հասակում Գանդին ամուրի մնալու խոստում տվեց: Սակայն դա չէր խանգարում նրան մինչև 1970թ. համոզել երիտասարդ կանանց մերկ քնել իր հետ: Գանդին պնդում էր, որ դա եղել էր իր երդման մի մասը, այդպես նա ստուգում էր իր բարեպաշտությունը և ինքնակառավարումը: Համաձայն Գանդիի աշրամի խիստ կանոնների` այդ կանայք չէին կարող քնել նույն անկողնում նույնիսկ իրենց ամուսինների հետ, բայց նրանք ոչ միայն ստիպված էին մերկ քնել Մահաթմայի հետ, այլև լողալ նրա հետ և պարել մերկապար:

Արյունակցական կապերը խոչընդոտ չէին: Մի անգամ դեպի Բենգալ ճանապարհորդության ժամանակ Գանդին իր հետ վերցրեց իր մեծ եղբոր 18-ամյա աղջկան և հրամայեց նրան քնել իր հետ մերկ վիճակում: Պետք է նշել, որ Գանդին ոչ մի սեռական հարաբերությունների մեջ չի եղել այս կանանցից որևէ մեկի հետ, թեև փաստացիորեն այդ մասին ստույգ տեղեկություններ չկան:

2. Բենջամին Ֆրանկլինը նախընտրում էր տարեց կանանց

Картинки по запросу Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ոչ միայն Միացյալ Նահանգների հիմնադիրներից էր, այլ նաև արգասաբեր գյուտարար և անխոնջ նորարար:

Սակայն Ֆրանկլինը թույլ կողմեր ուներ: Մասնավորապես՝ նա առավել նախընտրում էր տարեց սիրուհիների, քան երիտասարդ կանանց: Իր ընկերոջ կնոջն ուղղված նամակում, ով նրանից երիտասարդ էր, Ֆրանկլինը գրում է, որ տարեց սիրուհիները յուրաքանչյուր տղամարդու համար լավագույն տարբերակն են, քանի որ իրենց տարիքի պատճառով նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի բաց չթողնեն տղամարդուն: Բացի այդ` Ֆրանկլինը կարծում էր, որ նրանք ավելի զուսպ են զգացմունքներն արտահայտելու հարցում, և քիչ հավանական է, որ հղիանան:

3. Ուինսթոն Չերչիլը սիրում էր մերկ լինել

Картинки по запросу Ուինսթոն Չերչիլ

Սըր Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր: Նա հայտնի էր իր սրամտությամբ և նրանով, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր: Նաև հայտնի էր սիգարների և խմիչքի հանդեպ իր անսահման սիրով:

Չերչիլի ամենատարօրինակ հատկանիշն այն էր, որ նա շատ էր սիրում մերկ շրջել: Դեպքեր են եղել, երբ նա այդպիսի տեսքով դիմավորել է բարձրաստիճան պաշտոնյաների և արտասահմանյան հյուրերի: Մի անգամ նրան մերկ է տեսել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Չերչիլն այդ պահին ասել է. «Ինչպես տեսնում եք, ես թաքցնելու ոչինչ չունեմ»:

Սպիտակ տուն կատարած այցելության ժամանակ նա ևս մեկ անգամ մերկ է ներկայացել: Չերչիլը մերկ շրջում էր սենյակով՝ ուշադրություն չդարձնելով սպասարկող անձնակազմին և այն փաստին, որ բոլոը փախցնում էին իրենց հայացքները:

4. Լորդ Բայրոնը ուներ հեշտոցի շրջանի մազերի հավաքածու

Картинки по запросу Լորդ Բայրոն

Լորդ Բայրոնը ռոմանտիզմի ամենահայտնի բանաստեղծներից էր: Հենց նա է հորինել Դոն Ժուանի կերպարը: Բայրոնի մահից հետո ողջ Անգլիան սգում էր:

Չնայած սրան` այս հայտնի բանաստեղծը մի շարք տարօրինակություններ ուներ: Օրինակ` նրա խելքը գնում էր սեքսի համար և զբաղվում էր դրանով բոլորի հետ անխտիր, ինչպես նաև իր խորթ քրոջ: Այն ժամանակներում ընդունված էր մազերի փունջ պահել` ի հիշատակ առաջին գիշերվա, և Բայրոնը նույնպես պահում էր իր սիրուհիների մազերը: Բայց փոխանակ վերցներ նրանց գլխի լոկոնները, ինչպես որ ընդունված էր, նա նախընտրում էր կտրել հեշտոցի շրջանի մազիկները և թաքցնել դրանք ծրարում: Ծրարները կուտակվում էին պահարանի մեջ, մի քանիսը նա ստորագրում էր, մյուսները` ոչ: Դրանք բոլորը մնացել էին պահարաններում, և նրա մահից 100 տարի անց, ըստ էության, նրա բոլոր իրերը պետք է թանգարաններում ի ցույց դրվեին, բայց դա տեղի ունեցավ նրա իրերի մեծամասնության հետ` բացի այդ ծրարներից, որոնք կախարդական կերպով անհետացան:

5. Բազմաթիվ հայտնիներ ոտնաթաթերը համարում են ֆետիշի առարկա

Image result

Այդպիսիների թվին է դասվում հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն: Եթե Դուք տեսել եք նրա ֆիլմերը, ապա նկատած կլինեք, թե ինչքան շատ են ցուցադրվում կանանց ոտքերը և հիմնականում ոտնաթաթերի գեղեցկությունը: Բայց այս դեպքը միակը չէ: Որոշ հանրահռչակ գրողներ ոտնաթաթերը համարում են ֆետիշի առարկա: Նրանց թվում էին Սքոթ Ֆիցջերալդը, Թոմաս Հարդին, Վիկտոր Հյուգոն, Յոհան Գյոթեն, Ալեքսանդր Պուշկինը և Ֆեոդոր Դոստոևսկին:
Գյոթեն, օրինակ, մինչև «Ֆաուստը» գրելը գտել էր Քրիստինա ֆոն Վուլպիս անունով մի կնոջ, ով ուներ նույն սեքսուալ հետաքրքրություններն, ինչ նա: Տեղեկություններ կան, որ նա ոտքի մատներով հպվում էր նրա առնանդամին, ինչի հետևանքով գրողը անհավանական սեքսուալ գրգռվածություն էր ապրում: Վիկտոր Հյուգոն մի ողջ տեսարան էր նվիրել ոտնաթաթերին «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում:
Կանանց ոտքերի մասին հիշատակումներ կան Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմում, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպում:

6. Չարլի Չապլինը սեքս-օրգիաներ էր կազմակերպում, որոնց ժամանակ կանանց վրա տորթեր էր նետում

Картинки по запросу Չարլի Չապլին

Չարլի Չապլինը բոլոր ժամանակների ամենաճանաչված կինոաստղերից մեկն է: Նրա մասնակցությամբ ֆիլմերը միաժամանակ և’ կտրուկ երգիծանք են պարունակում, և’ նացիստական ռեժիմի հանդեպ բողոք, և’ ուղղակի հրաշալի թեթև կոմեդիաներ են:

Բայց բացի հրաշալի դերասան լինելուց՝ Չարլի Չապլինը տարված էր սեքսով: Նա ամեն ինչ անում էր, որպեսզի քներ առաջին իսկ պատահած կնոջ հետ և իր նպատակներին հասնելու համար օրգիաներ էր կազմակերպում Ռոսկո «Չաղլիկ» Արբակլի հետ, ում մի քանի անգամ մեղադրել են կանանց բռնաբարության մեջ` մահվան ելքով, բայց ոչ մի անգամ չեն դատել:

Չապլինը հանդիսանում է, այսպես կոչված, «բազմոց պրոդյուսերի սենյակում» լսումների հիմնադիրը, այլ կերպ ասած` դերի տրամադրում սեքսի դիմաց: Նա ստիպում էր իր մոտ եկած աղջիկներին մերկանալ և պառկել բազմոցի վրա ու դաշնամուրի նվագի ներքո նրանց վրա տորթ էր շպրտում: Աղջիկներից շատերը, ովքեր բղավելով դուրս չէին փախչում, ի վերջո ստանում էին իրենց դերերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել