Շատերը կհիշեն Երևանի փողոցներում անիմե տիկնիկի ոճով շրջող վարդագույն մազերով Սերինեին, ով երազում էր Ճապոնիայում ապրելու մասին, ճապոներեն էր սովորում ու ճապոնական մուլտֆիլմերի կերպարներն էր փորձարկում իր արտաքինի վրա: Պարզվում է՝ Սերինեն հասել է իր երազանքին, նա ամուսնացել է ճապոնացու հետ, իր հայկական ազգանունը փոխել է և հիմա կրում է Կավակամի ազգանունը ու ապրում է ամուսնու հայրենիքում: Մնում է հուսալ, որ Սերինեի ընտրությունը նորից չի բորբոքի «Հայի գենի» ջատագովների զայրույթը, ու երբ մի օր էլ Սերինեն որոշի ամուսնու հետ գալ Հայաստան և լուսանկարվել, մարդիկ նորմալ ու ադեկվատ կվերաբերվեն դրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել