Ընդամենը մեկ վայրկյանում այս ընտանիքի կյանքը բաժանվեց վթարից «առաջ»-ի ու «հետո»-ի: Այդ օրը փոքրիկ Քայլիի ծննդյան օրն էր:

Տղան դառնում էր 5 տարեկան, ու նա մոր, փոքր քույրերի ու տատիկի հետ գնաց ատրակցիոն: Երբ եկավ տուն գնալու ժամանակը, բոլորը նստեցին մինիվենի մեջ ու տուն ուղևորվեցին ծանոթ ճանապարհով:

Նրանք ճանապարհով մեկ անգամ չէ, որ երթևեկել են, սակայն այս անգամ տեղի ունեցավ սարսափելին:

Մեծ բեռնատարը մխրճվեց նրանց մեքենայի մեջ ու խլեց երեք փոքրիկների կյանքը:

Ծնողների վիշտն անսահման էր: Միտքն այն մասին, որ իրենք կարող էին խուսափել վթարից, նրանց հանգիստ չէր տալիս:

Իսկ կյանքը նրանց համար անսովոր անակնկալ էր պատրաստել…

1 վայրկյանում այս ընտանիքը կորցրեց 5 տարեկան Քայլիին, 4 տարեկան Էմմային ու 2 տարեկան Քեթիին:

Հսկայական բեռնատարը մեքենան ջարդոնի էր վերածել:

Իսկական հրաշք էր, որ երեխաների մայրն ու տատիկը ողջ էին մնացել:

Աղջիկները մահացել էին տեղում, իսկ Քայլիի կյանքը մի որոշ ժամանակ փորձում էին փրկել բժիշկները:

Այդ անհավանական ողբերգությունը չկոտրեց ծնողներին:

Երբ ցավը մի փոքր մեղմացավ, նրանք որոշեցին օգնել այլ ընտանիքների, որոնք կարող էին խուսափել նման աղետից:

Քրիսն ու Լոուրին սկսեցին աշխատել բեռնատարների անվտանգության չափանիշները փոխելու ուղղությամբ։

Մեկ տարի անց այս զույգն իմացավ, որ եռյակ է ունենալու՝ 2 աղջիկ և 1 տղա:

Այդ անհավանական լուրը նրանց ուժ տվեց ապրելու:

Նրանք այնքան են սպասել, որ իրենց տունը նորից լցվի մանկական ծիծաղով ու ձայներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել