Image result for сша-израильՄի տեսակ նմանություն կա մեր Ցեղասպանության ճանաչման պրոցեսի հետ։ Վերջին քսանամյակում հրեաները բոլոր նորընտիր ԱՄՆ նախագահներից առաջնահերթ ակնկալել են աջակցություն և նախահարձակ քայլեր «Պարսկական արշավանքում»։
Բայց ընտրվելուց հետո բոլոր նախագահներն էլ մինչ օրս կիսատ են թողել այդ պահանջը։
Բուշ Կրտսերը հասավ մինչև Իրաք, Օբաման, չնայած մեծ ճնշումներին, մի կերպ խուսափեց Սիրիայի տոտալ ոչնչացումից, նա իրոք մեծ ճիգերով խուսափեց այդ քայլից և թույլ չտվեց իր ձեռքերով «կրակից շագանակներ» հանել։ Օբաման գնաց։
Հիմա հերթը Թրամփինն է։
Ամենայն հավանականությամբ, Թրամփին պաշտպանելու գործում ռուսների և հրեաների շահերը հենց իրանական հարցի շուրջ են համընկել։
Նաև շատ հետաքրքիր է, որ համաշխարհային մեդիան Թրամփին միյայն ռուսների «մարդ» է ներկայացնում և ոչ մի խոսք հրեական աջակցության մասին։ Դա նախօրոք ապահովագրվելու պես մի բան է, եթե ինչ, մենք մեղք չունենք, մեղավորը կրկին ռուսներն են․ արևմտյան հանրությունը սիրում է ռուսներին մեղադրել...)
Բայց ինչպես ցույց տվեցին տարիներ ձգվող բանակցությունները Իրանի «ատոմային» ծրագրի շուրջ, այս հարցում պարսիկների հետ թաքուն խաղ են խաղում ամերիկացիները, իսկ պարսիկների դեմ հաճախ խաղում են Իրանին դաշնակից համարվող ռուսները...
Հետաքրքիր էր նաև Թուրքիայի կեցվածքը Իրանի հարցում։ Թուրքերը ևս չմտան բացահայտ հակապարսկական ալյանսի մեջ, թերևս նաև այդ պատճառով վատթարացան թուրք-իսրայելական հարաբերությունները։
Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, բավականին հետաքրքիր բնույթ կրեցին վերջին տարիներին...
Կգնա՞ Թրամփի ղեկավարած Ամերիկան Իրանի դեմ պատերազմի, թե՞ ոչ, պարզ կլինի մոտ ապագայում։
Հնարավոր է Թրամփը մնա իմփիչմենթի և Իրանի արանքում...
Ամեն դեպքում հնարավոր է, որ Թրամփը հրեական ամենաՄԵԾ ավանտյուրան է...))((
Այս ամենը մեզ շատ մոտ է, մենք համարյա ներքաշված ենք այդ հակամարտության մեջ, քանզի մեր հակառակորդ Ադրբեջանը հստակ հակաիրանական ալյանսի մեջ է, զինվում է նաև իսրայելական զինատեսակներով և իսրայելական ռազմական մասնագետների օգնությամբ։
Մեզ ամուր դիրքորոշումը միայն կփրկի, այս իրադրությունը նաև փայլուն շանս է Հայաստանի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել