Օրերս համացանցում շրջանառվում են լուրեր առ այն, որ Հայաստանում McDonalds ռեստորան է բացվելու, որի սեփականատերն է լինելու Վրաստանում McDonalds ռեստորանի արտոնագիր ունեցող անհատը։ Ցանկանում ենք հավաստիացնել Ձեզ, որ դեպքերի այդպիսի զարգացումն անհնարին է, քանի որ McDonalds ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր շուկաներում բրենդի զարգացման իր քաղաքականությունը։
Հավաստիանալու համար BlogNews-ը փորձեց ստուգել արտոնագրի հասանելիությունը, և ահա թե ինչ գտանք ընկերության պաշտոնական կայքում։
Մենք թարգմանել ենք ամբողջ տեքստը և առաջարկում ենք՝ ինքներդ կարդաք և համոզվեք, որ նմանատիպ բոլոր պնդումները սխալ են։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ընկերությունը կենտրոնացել է արդեն գոյություն ունեցող շուկաների զարգացման վրա և հետաձգել է մեր բրենդի զարգացումը նոր շուկաներում։ Սա մարտավարությունը է, որը շատ լավ է գործում մեր բաժնետերերի և աշխատակիցների համար։
McDonalds-ը կշարունակի առաջ շարժվել այս մարտավարությամբ, սակայն հնարավոր է, որ ապագայում մենք քայլեր ձեռնարկենք դեռևս օտար շուկաներում` ներառյալ Հայաստանը, մեր մասնաճյուղերի բացման վերաբերյալ արտոնագրեր տրամադելու ուղղությամբ։
Եթե մենք ցանկանանք որևէ մեկին արտոնագիր տրամադրել, ապա նա պետք է համապատասխանի հետևյալ բնութագրին`
«Բարձր ազնվություն և բարոյական արժեհամակարգ, բիզնես փորձ տվյալ շուկայում, հաջողության պատմություն, արտոնագիր տրամադրողի հետ աշխատելու ունակություն, առևտրի փորձ, անշարժ գույքի շուկայի իմացություն և նշանակալից կապիտալ (ֆինանս)։»
Եթե մենք որոշենք զարգացնել մեր բրենդի ներկայությունը հայկական շուկայում, ապա արդար կերպով կքննարկենք բոլոր դիմորդներին և կկապվենք այն անհատների հետ, ովքեր լավագույնս համապատասխանում են արտոնագրման մեր ստանդարտների առաջին փուլի պահանջներին։ Բնականաբար, արտանագրվող անձնին ընտրելը մշտապես McDonalds-ի անհատական որոշումն է։
Շնորհակալություն McDonalds-ի և մեր ռեստորաններին հովանավորության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար»։