Похожее изображениеՀայաստանում 2017թ-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գրանցվել է 0,6 տոկոս գնանկում, իսկ 2016-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,6 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: 2017-ի հունվարին 2016-ի հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3,5 տոկոս, իսկ 2016թ.-ի դեկտեմբերի նկատմամբ` 0,6 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կոշկեղենի` 3,4 տոկոս, հագուստի եւ գործվածքի՝ 1,9 տոկոս գնանկումով:

Կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,5 տոկոսով, գորգեղենինը եւ շինանյութերինը՝ 0,4 տոկոսով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0,3 տոկոսով, դեղամիջոցներինը եւ գրենական պիտույքներինը՝ 0,2 տոկոսով: Դրան զուգընթաց՝ հանրապետությունում գրանցվել է լվացող միջոցների, մշակույթի, անձնապիտո ապրանքների՝ 0,1 տոկոս, վառելիքի, խոհանոցային սպասքի`0,3 տոկոս, տեքստիլեղենի, ոսկերչական ապրանքների 0,4 տոկոս գնաճ, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել