Image result for զբոսաշրջությունArmenpress-ը գրում է.
Հայաստանի մայրաքաղաք Երևանի գեղատեսիլ վայրերն է առանձնացրել Thecrazytourist.com տուրիստական կայքը: Հոդվածը պատմում է, որ Երևանը շարունակաբար բնակեցված աշխարհի ամենահին քաղաքներից է և հիմնվել է դեռևս մ.թ.ա. 8­րդ դարում, երբ կառուցվել է Էրեբունի ամրոցը: «Երևանը հաճախ կոչում են վարդագույն քաղաք՝ կենտրոնում կառուցված շենքերի մեծամասնության գույնի պատճառով:
 Քաղաքի կենտրոնը մեծ առաջընթաց է ապրել վերջին տասնամյակներում և լի է խանութներով, հյուրանոցներով ու սրճարաններով: Այստեղի բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, թանգարանների և գեղեցիկ զբոսայգիների առկայության շնորհիվ զբոսաշրջիկները ավելի ու ավելի հաճախ են ընտրում հենց Երևանը իրենց հանգիստը վայելելու համար»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշված է Thecrazytourist.com­ի հոդվածում:
Կայքն անդրադարձ է կատարել քաղաքի պատմությանը և առանձնացրել է 15 քայլ, որ պետք է անպայման անել Երևանում: Զբոսնել քաղաքում, քանի որ դա լավագույն ձևն է ծանոթանալու Երևանի մշակույթին, ճարտարապետությանը և խոհանոցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել