BlogNews.am-ն արդեն պատմել է «Գնված երջանկություն» հեռուստասերիալի մասին, որն արդեն այսօր՝ ժամը 21:00-ին, Արմենիա պրեմիումի հեռուստադիտողների համար հասանելի կլինի: 20 մասից բաղկացած հեռուստասերիալում խաղում են Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը, իսկ գլխավոր դերում Մերի Մակարյանն է, ով, ի դեպ, դրական կերպարում է:
«Մարմնավորում եմ ուժեղ աղջկա, ով սպասուհու կերպարում է հանդես գալիս: Նա խաբվում է սիրելիի կողմից, բայց այդ ամենը նրան չի կոտրում, փոխարենը կարողանում է վրեժխնդիր լինել»,- նշում է Մերին:
«Գնված երջանկություն» հեռուստասերիալի հիմքում մի աղջկա պատմություն է, ով հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի, ում մարմնավորում է Մերի Մակարյանը:
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հեռուստասերիալի ամենաաշխույժ կերպարներից է, բայց, միևնույն ժամանակ, շատ լուրջ և կշռադատված. «Մարմնավորում եմ այդ տան աղջկա ընկերուհուն, ով շատ մտերիմ է այդ ընտանիքի հետ: Սերիալը ինձ գրավել է իր պրոֆեսիոնալիզմով և ամենակարևորը՝ սցենարով»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Մարինկան: