Похожее изображениеՆախատեսվում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն–ի։ Եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ: Փաստորեն՝ սրանով համաներում է հայտարարվում և մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են:

ՔՕ 205–րդ հոդվածը բիզնես շրջանակներում դժգոհություններ էր առաջացրել, քանի որ դրանից պարզ չէր դառնում, թե որ արարքը կարելի է չարամտություն համարել, իսկ որը՝ ոչ։ Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել են հանցակազմի հատկանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել