Երևանում հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է տուն. 6 անչափահաս հայտնվել են դրսումShamshyan.com-ը գրում է.
 Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Նորքի 1-ին նրբանցքի 20 տանը բռնկված հրդեհից ամբողջովին այրվել ու քարուքանդ է եղել Կանդալյանների պապենական տունը: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշոր հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն տանը բնակվող 16-անդամները, որոնցից 6-ը անչափահաս երեխաներ են, այս ձմռան ցրտին մնացել են դրսում: Shamshyan.com-ի հետ զրույցում տան անդամներն ասում էին, որ հրդեհը չգիտեն ինչից է բռնկվել, սակայն քանի որ առաստաղը ամբողջովին ստվարաթղթից է եղել միանգամից տարածվել է:
Ցավով նշեցին, որ չգիտեն, թե որտեղ են ապրելու և մնացել են դրսում: Խնդրեցին բարեգութ ու սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնել նման ծանր իրավիճակում հայտնված մարդկանց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել