Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի կողմից իր twitter-յան էջում տեղադրված Եվրոպայի կրոնական քարտեզը հիստերիա է առաջացրել Բաքվում: Եկվոր թուրքերն այնքան են կատաղել, որ շվեդ նախկին բարձրապաշտոնյաին Բաքվից արձագանքել են ԱԳՆ-ի մակարդակով:
Ադրբեջանի ԱԳՆ-ի «ЧУШКА» (այս բառով է նրան բնութագրել ալիևյան կայքերից մեկը) մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը խորհուրդ է տվել Բիլդտին չբաժանել Եվրոպան մշակութային և կրոնական սկզբունքներով և հեռացնել իր էջից այդ անհասկանալի քարտեզը: Ալիևյան մանկլավիկի կատաղության պատճառն այն է, որ այդ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ քարտեզի վրա բոլոր ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ համար Արցախը և Ադրբեջանը այլ գույներով են պատկերված:
Զարմանալի էակներ են ադրբեջանցիները: Սույն քոչվորների նախնիները, որոնք այստեղ են հայտնվել Քրիստոսի Ծննդից հետո 11-12 դդ-ում, իսկ իրենք էլ որպես ազգ ձևավորվել են 1918 թ-ին չեն կարող ընդունել, որ մինչև իրենց նման բարբարոսների այստեղ հայտնվելը այս տարածաշրջանը բնակեցված է եղել այլ ազգերով ևս՝բյուզանդացիներով, հայերով, վրացիներով, թալիշներով, լեզգիններով, թաթերով և այլն, և որ իրենք ԵԿՎՈՐ են: Շվեդիայի նախկին վարչապետի կողմից իր twitter-յան էջում տեղադրված քարտեզը արտացոլում է այն կրոնական և մշակութային պատկերը, որը կա աշխարհում և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե: Ազերիներին սարսափելի կատաղեցրել է այն փաստը, որ քարտեզում Արցախը նշված է որպես քրիստոնեաբնակ տարածք: Իր անտրամաբանական ուղերձ-բողոքում Ադրբեջանի ԱԳՆ մամլո տխրահռչակ խոսնակը փորձում է Արցախի քրիստոնյա լինելը բացատրել հայերի կողմից կատարած էթնիկ զտումներով, այն դեպքում, երբ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ի (այժմյան Արցախի Հանրապետության) բնակչության 76%-ը, ըստ ԽՍՀՄ 1989 թ-ի մարդահամարի տվյալների, կազմել են հայերը, իսկ երբ 20-րդ դարի սկզբին Արցախը Ստալինի միանձնյա որոշմամբ բռնակցվել էր Ադրբեջանի ԽՍՀ-ին, այդ ժամանակ հայերը կազմում էին մարզի բնակչության 95%-ը: Հետաքրքիր է, իսկ ըստ Բաքվի ի՞նչ գույնով պետք է ներկայացվեր Արցախի կրոնական քարտեզը: Չլինի ցանկանում են, որ դա էլ «կանաչ» ներկեն:
Ըստ ազերիների տրամաբանության հիմա նույն ՌԴ-ն, Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Մակեդոնիան, Կիպրոսը ևս պետք է հիստերիա բարձրացնեին և ԱԳՆ-ի կամ այլ մակարդակով պահանջեին Կարլ Բիլդտից, որ հեռացնի քարտեզը, քանի որ իրենց տարածքների որոշ մասեր ներկված են իսլամը ներկայացնող կանաչ գույնով: Նույն Բալկաններում բնակվող թուրքերը, ի տարբերություն արցախահայերի, եկվոր են: Ղազախներն էլ կարող են բողոքել, որ իրենց երկրի հյուսիս-արևմուտքը «ներկված» է որպես քրիստոնեաբնակ տարածքներ:
Հ.Գ.Պատերազմը քարտեզների դեմ հատուկ նշանակություն ունի Իլհամ Ալիևի համար: Խղճուկ ազերիները պայքարում են ամեն հայկականության և քրիստոնեության դեմ: Ալիևյան ամբողջ մամուլի թիրախը հայերն ու քրիստոնեաներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել