Image may contain: 1 person, standingՈրքան էլ քո կյանքն անամպ ու երջանիկ է, լինում են օրեր, երբ, չնայած բոլոր ջանքերին, դու չես կարողանում պահպանել քո սովորական տրամադրությունը. կարծես ինչ-որ մեկը քամած լինի էներգիադ: Իսկ դա անընդունելի հոգեվիճակ է, հատկապես ամռանը, երբ դուք սեքսուալ գրավչության կարիք ունես, ինչպես երբեք: Հոգ չէ. ահա մի շարք փոքրիկ հնարքներ, որոնք կարող են ակնթարթորեն բարձրացնել քո սեքսուալ գրավչությունը: Եվ այսպես` 50 արագ էներգետիկ հնարքներ, և դու անասելի սեքսուալ ես,- գրում է Cosmo-ն:

1. Իհարկե, հասկանում ենք, որ հարմար է ցածր կոշիկներով աշխատանքի գնալը, հատկապես ամռանը: Սակայն շաբաթվա մեջ մի քանի օր անպայման կրիր բարձրակրունկ կոշիկներ: 7 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա սեթևեթող գեղեցկուհու կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք: Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր քո ինքնագնահատականի բարձրացման համար:

2. Ցածրացրու ձայնդ հեռախոսով խոսելիս: Ապացուցված է, որ մենք ավելի խոր և ցածր ձայնով ենք խոսում նրանց հետ, ով մեզ համար կարևոր է: Նման ձայնով խոսելով` քեզ ավելի ցանկալի կզգաս:

3 Քո ներքնազգեստի դարակի խորքում խոտաբույսերով թեյ պահիր: Լավ բուրող ներքնազգեստ կրելն ավելացնում է զգայականությունը:

4. Զմայլվիր մարմնիդ ուրվագծերով` քեզ դիտելով հետևից հայելու մեջ: Այդ անկյունից դու ինքդ քեզ, որպես կանոն, չես տեսնում: Տեսնելով մեջքիդ կորությունն ու գեղեցիկ հետույքդ՝ քեզ ցանկալի կզգաս:

5. Գնա խանութ...
Առանց ներքնազգեստի

6. Մի ժամ անցկացրու սրճարանում գրավիչ բարմենի և մի գավաթ սուրճի ընկերակցությամբ: Ասում են` սուրճն ու ֆլիրտը դրական են ազդում նաև ֆիզիկական ակտիվության վրա:

7. Փոխիր սանրվածքդ: Դա կփոխի քո արտաքին տեսքը, և ողջ օրը կլինես ուշադրության կենտրոնում:

8. Եթե պարտադիր է գուլպաներ կրել աշխատավայրում, զուգագուլպաներ հագիր: Ոչ ոք չի իմանա, որ դրանք մինչև գոտկատեղ չեն հասնում՝ բացի քեզնից... Իսկ դա այնքան սեքսուալ է:

9. Խոսքի մեջ օգտագործիր այնպիսի բառեր, ինչպիսիք են կրքոտ-ն ու գրավիչ-ը:

10. Գրավիչ եղիր նույնիսկ աշխատավայրում: Նստիր կուրծքը դուրս, մեջքն ուղիղ, մեկ ոտքը մյուսին գցած:

11. Օրագիր պահիր: Շաբաթը մի քանի անգամ գրառիր քո երազանքներն ու ապրումները:

12. Կեսօրին արյան շրջանառությունը լավացնելու համար կատարիր մեջքի վարժություն, կատվի նման ճկելով և ուղղելով մեջքը և այնուհետև առաջ մեկնելով ձեռքերը:

13. Ննջարանում կախիր կարմիր վարագույրներ. դրանք կրքոտ մթնոլորտ են հաղորդում:

14. Մի փոքր մթնեցրու լոգարանի լույսերը: Ավելի գրավիչ կզգաս քեզ, եթե, դուրս գալով ցնցուղից, հայտնվես ավելի խորհրդավոր ու մեղմ լույսի ներքո:

16. Օդորակիչից օգտվելու փոխարեն բացիր մեքենայի պատուհանները և թույլ տուր, որպեսզի քեզ զովացնի քամին: Հանդիպման վայր կհասնես քամահարված և քանդված մազերով, որն այնքան գրավիչ է նայվում, հատկապես ամռանը:

17. Օծանելիքի փոխարեն պարանոցիդ և կրծքավանդակիդ մի փոքր անանուխի յուղ քսիր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անանուխի հոտը թարմացնող ազդեցություն ունի:

18. Եթե չես շտապում, զբոսնիր որևէ կենտրոնական փողոցով: Կարող ես ընտրել այնպիսի փողոց, որտեղ շատ են հմայիչ երիտասարդները:

19. Անմիջապես մի ցատկիր անկողնուց: Մի քանի րոպե անցկացրու անկողնում թավալ գալով, գզգզելով մազերդ, բարձը:

20. Նոր հագուստ գնիր։ Ապացուցված է, որ լավ հագուստ ընտրելու փնտրտուքը մարմնին բազմաթիվ դրական էմոցիաներ է հաղորդում:

21. Մերսիր մարմինդ լոսյոնով: Շրջանաձև շարժումները նպաստում են արյան շրջանառությանը, բացի այդ` անչափ էրոտիկ է, երբ դու դիպչում ես ինքդ քո մաշկին:

22. Տատու արա քո ազդրի ներսի կողմում կամ կրծքի վերևում և պատահաբար բարձրացնելով շրջազգեստդ կամ արձակելով վերևի կոճակը` ի ցույց դիր այն: Դու քեզ չարաճճի և ցանկալի կզգաս:

23. Հաշվիր, թե քանի րոպե ես ծախսում ընդմիջման վրա և կրկնապատկիր այն: Ուտելը զգայական հաճույք է, սակայն մեզանից շատերն այնպիսի արագությամբ են կլանում ուտելիքը, որ համն էլ չեն զգում: Դանդաղ ուտելով՝ դու վայելում ես ուտելիքի համը, հոտը, նույնիսկ ձայնը, օրինակ` խնձորի հյութեղ խրթխրթոցը:

24. Հրաժարվիր առավոտյան սրբիչից, երբ դուրս ես գալիս լոգարանից. մազերդ չորացրու և շպարվիր մերկ: Նրանք, ովքեր հանգիստ են տանում սեփական մերկությունը, ավելի լավ սեռական կյանք ունեն:

25. Ցնցուղի տակ մարմնի գել քսելիս օգտագործիր ձեռքերդ, այլ ոչ թե սպունգ: Սեփական ձեռքերով խոնավ մարմինը մերսելը քեզ զգայական հաճույք կպատճառի:

26. Առավոտյան բացիր վարագույրները: Արևի ճառագայթները քեզ միանգամից կարթնացնեն:

27. Մի քանի սանտիմետր մոտ կանգնիր այն հմայիչ տղամարդուն, ով քեզ դուր է գալիս:

28. Ներբեռնիր որևէ նոր երգ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ երաժշտությունը էներգիա է հաղորդում:

29. Երեկույթ կազմակերպիր
Եթե ուրբաթ առավոտյան կարճ հաղորդագրություն ուղարկես ընկերներիդ` առաջարկելով հանդիպել որևէ վայրում, քննարկման նյութ հաստատ կունենաք. նորահայտ երկրպագուներից խոսելը միշտ էլ հաճելի է:

30. Վերնաշապիկդ հանիր գրգռիչ ձևով: Նախ՝ բարձրացրու մի ազդրդ, այնուհետև ձեռքերդ խաչաձևիր առջևումդ, բռնիր վերնաշապիկիդ ծայրերից և քաշիր:

31. Սառույցով սուրճ խմելուց հետո վերցրու մի սառցե խորանարդիկ և քսիր վզիդ` զովանալու համար:

33Հոգեբանների կարծիքով՝ լավանդայի և փիրուզագույնի երանգներն օգնում են հանգստացնել գրգռված նյարդերը: Եթե սեքսուալ լինելու համար քեզ պակասում է հանգստությունը, ուրեմն՝ անկողին մտնելիս կրիր այդ գույների ներքնազգեստ:

34. Երբ քեզ թվում է, թե պատի ես դեմ առել, և օրդ առաջ չի գնում, փակիր աչքերդ և որևէ հաճելի բան երևակայիր:

35. Հին սպորտային հագուստը փոխարինիր մարմինը կիպ գրկող տաբատով և տոպով: Դու քեզ այնքան գրավիչ կզգաս, որ չես ուզենա դուրս գալ մարզասրահից:

36. Երբ աթոռից վեր ես կենում, մատներով անցիր ազդրերիդ վրայով` հագուստդ ուղղելու պատրվակով:

37. Ինչ թարմ և հիանալի ես զգում քեզ առավոտյան: Սակայն երեկոյան կողմ այդ թարմությունից ոչինչ մնացած չի լինում: Մի փոքր շուրթերի փայլ օգտագործելով` կվերականգնես գրավչությունդ և ինքնավստահությունդ:

38. Շոկոլադ գնիր: Դանդաղ և հաճույքով վայելած շոկոլադը մեծ էներգիա և ներուժ կհաղորդի:

40. Քո ամենասիրած նկարը միշտ պահիր դրամապանակումդ: Հենց որ կարիք կունենաս վերհիշելու` որքան գեղեցիկ և ցանկալի ես, հանիր և զմայվիր:

41. Բջջայինիդ ձայնն անջատիր ժամը 9-ից հետո: Զանգի ձայնը կարող է անհանգստություն ու անհարմարության զգացողություն պատճառել: Իսկ այսպես դու վստահ ես, որ քեզ ոչ ոք չի «հալածում»:

42. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ավելի շատ հաճույք են ստանում այն գործողություններից, որոնք կատարում ենք ոչ մենակ: Էպիլյացիայի գնա ընկերուհուդ հետ, իսկ հետո կրիր այնպիսի հագուստ, որն ի ցույց կդնի քո հարթ մաշկը:

43. Ժակետի տակից հագիր ժանեկազարդ անթև վերնաշապիկ: Աշխատանքից տուն գնալու ճանապարհին հանիր վերնահագուստդ և զգա, թե ինչպես են արևի տաք ճառագայթները շոյում քո մաշկը:

44. Uովորական ջուրը վերածիր զովացուցիչ ըմպելիքի` նրա մեջ մի քանի շերտ լիմոն գցելով:

45. Աշխատասեղանիդ տակ դիր փոքրիկ փափուկ գորգ: Օրվա ընթացքում հանիր կոշիկներդ և ոտքերդ սահեցրու փափուկ, հաճելի կտորի վրա:

46. Երեկոյան խմիր սառը շամպայն: Գազավորված կիսաչոր խմիչքը լրացուցիչ զգայականություն կհաղորդի անգամ ամենասովորական երեկոյին:

47 .Օրինակ վերցրու Շակիրայից: Երեկոները հեռուստացույցին գամվելու փոխարեն YouTube-ով սալսայի դասեր վերցրու, իսկ հետո զարմացրու սիրելիիդ գեղեցիկ շարժվելու քո ունակությամբ:

48. Բամբակյա բարձի երեսը փոխարինիր սատինով: Ոչ միայն մազերդ երախտապարտ կլինեն քեզ, քանի որ այլևս չեն գզգզվի, այլև սատինի սահունությունն ու սառնությունը հաճելի կլինեն մաշկիդ:

49. Շուրթերիդ թող միշտ խաղա մեղմ խորհրդավոր ժպիտ: Դա քեզ գրավչություն և խորհրդավորություն կհաղորդի:

50. Երբ անձրևում է, մոռացիր անձրևանոցդ... Թող շորերդ թրջվեն ու կպչեն մարմնիդ: Հավատացնում ենք, ցնցող տեսարան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել