Картинки по запросу лукашенкоԱյսօր Բելառուսի անժամկետ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի անկախությունը պահպանելու համար պատրաստ է հրաժարվել ռուսաստանյան նավթից։ Սակայն Բատկան նաև նշել է, որ առանց այդ նավթի շատ դժվար կլինի։ Նկատելով, որ իր հայտարարությունը Մոսկվայում կարող է բավական բացասական ընդունվել, ավելացրել է. «Անկախությունը պահպանելու համար մենք պատրաստ ենք հրաժարվել նաև իրանական, ամերիկյան և ադրբեջանական նավթից ևս»։
Բելառուսի բռնապետն այս հայտարարությամբ փորձել է մի քանի "հարցի» պատասխանել։ Նախ՝ Բատկան կրկին շանտաժել է Մոսկվային, որի հետ վերջին շրջանում հարաբերությունները բավական լարված են։ Երկրորդը՝ Լուկաշենկոն փորձել է մաքրվել Բաքվի պատվերները կատարողի պիտակից, որի դիմաց Բելառուսը ստիպված է կատարել Ադրբեջանի բռնապետի տարրական հրամանները՝ խայտառակելով հանրապետությունը և բարդացնելով հարաբերությունները այլ երկրների հետ։ Օրինակ՝ բլոգեր Լապշինի ձերբակալությունը և նրա հանձնման ծրագրերը Բաքվին։ Լուկաշենկոն փորձում է Լապշինի գործը ներկայացնել որպես քրեական, սակայն բոլորին էլ պարզ է, որ ԱՆԿԱԽ Լուկաշենկոն կատարում է Իլհամ Ալիևի հրամանները։ Մի քանի տարի առաջ, երբ կրկին լարվել էին ռուս-բելառուսական հարաբերությունները, և Մոսկվան պահանջում էր շատ կարճ ժամանակում վճարել գազի դիմաց կուտակված պարտքը, իսկ Լուկաշենկոն էլ այդքան գումար չուներ, օգնության հասավ ապշերոնյան սոլթանը, ով եղբայրավարի մի քանի օրով մոտ 300 միլիոն դոլար տվեց Լուկաշենկոյին Մոսկվայի հետ հարցերը կարգավորելու համար։ Հենց դա է պատճառներից մեկը, որ Մինսկը ստիպված է կատարել Բաքվից հնչող «խնդրանքները»։
Իրանական և ամերիկյան նավթի մասին ակնարկելիս էլ Բատկան հավանաբար մեսիջ է հղել Մոսկվային՝ հասկացնելով, որ ռուսական նավթի կողքին կան նաև այլ նավթի աղբյուրներ, և Մինսկը կարող է հրաժարվել ռուսական նավթից։ 
Սակայն պետք է նշեմ, որ Լուկաշենկոյի այս հայտարարությունից մանկամտության հոտ է գաիս։ Նա գիտի, որ գազը, նավթը, զենքի վաճառքը շատ վաղուց տնտեսական գործոնից վերածվել են քաղաքական գործոնի։ Իսկ այս գլոբալացման դարաշրջանում դասական անկախության մասին խոսելն ուտոպիա է։ Լուկաշենկոն շատ լավ գիտի, որ մեկից՝ այս պարագայում ռուսական նավթից հրաժարվելուց և ընդունելով, օրինակ, ամերիկյան կամ ադրբեջանական նավթի մենաշնորհը, բելառուսական նավթային և քիմիական արդյունաբերությունում կդառնա այդ երկրներից կախված։ Այս պարագայում սեփական նավթ չունեցող Բատկան պետք է որոշի, թե ում «լծի» տակ է ցանկանում մնալ՝ Մոսկվայի՞, Վաշինգտոնի՞, թե՞ Բաքվի։
Հ.Գ. Բելառուսը և նրա նախագահ Լուկաշենկոն ԵՐԲԵՔ էլ անկախ չեն եղել։ Եթե չլիներ Մոսկվան, ապա Լուկաշենկոն վատագույն դեպքում շատ վաղուց կարժանանար Հուսեյնի և Կադդաֆիի բախտին, իսկ լավագույն դեպքում՝ Յանուկովիչի և Ակաևի։
Չնայած ասեմ, որ Մոսկվան, ի տարբերություն իր հակառակորդ Վաշինգտոնի, որը գոնե ձևականորեն ճանաչում է իր ռազմավարական գործընկերների անկախությունը, երբեք էլ չի կորցրել առիթը, որ ցույց տա, թե ով է ինքը այդ երկրի համար։ Օրինակների համար հեռու չեմ գնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել