Էսօր ԵՊՀ-ում Ռուբեն Հայրապետյանը բացատրել է, վերջին պահին միտքը փոխելը ու պատգամավոր առաջադրվեը նրանով, որ իրեն համոզել է Լֆիկ Սամոն, որն էլ իր հարթին դա արել է, քանի որ առանց ընկերոջ անհետաքրիր է ԱԺ-ում:
Սրան համահունչ նորից դնում եմ իմ անցած շաբաթվա գրառումս Հայաստանում ներքաղաքական վերլուծության անիմաստության մասին:


Քաղաքական վերլուծության վախճանը
23 մարտ - 10:27 | Սուրեն Մանուկյան | | |

http://orakarg.am/index.php/opinion/46-editorial-and-other/3814-suren-manukyan.html

«Հավատը ինչ-որ բանի ընդունումն է այնպիսի վճռականությամբ, որը գերազանցում է արտաքին փաստական և ֆորմալ-տրամաբանական ապացույցների ուժը»: ՀՀԿ նախընտրական կարգախոսն առաջարկողը երևի Վլադիմիր Սոլովյովի երկրպագուն է, քանի որ ՀՀԿ հռչակած «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը ենթարկվում է հենց ռուս մեծ փիլիսոփայի տրամաբանությանը:

Կույր հավատ, ոչ մի բանով չհիմնավորված, քանի որ ակնհայտ է, որ «փաստական կամ ֆորմալ-տրամաբանական» առումով ուղղակի անհնար է բացատրել, ինչու ընտրողը պետք է ձայնը տա արդեն 13 տարի իշխանության գտնվող ՀՀԿ-ին: Եվ սա հստակ գիտակցում է նաև ՀՀԿ-ն՝ միակ ապավենը գտնելով «հավատալու» գործոնի մեջ, որի նկատմամբ խնդրանքը, հորդորը կամ պահանջը հնչեցվեց կուսակցության համագումարին:

«Հավատի» խնդիրը հետզհետե դարձավ Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվող ամենատարածված եզրը: ՀՀԿ-ին հետևեցին «Բարգավաճ Հայաստան»-ը, որն իր կարգախոսներից մեկը ձևակերպեց այսպես՝ «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր», և «Օրինաց երկիր»-ը՝ իր «Պետք է հավատանք, որ կառուցենք օրենքի երկիր» կարգախոսով:

Հոգեբանները հստակ կախտորոշեն այն իբրև բարդույթ, երբ մարդիկ սևեռվում են մի երևույթի վրա, ինչի բացակայությունն անկհայտ է: Հետևաբար՝ կոալիցիոն ուժերը հստակ գիտակցում են հանրության կողմից նրանց նկատմամբ բայակայող վստահությունը և փորձում են ևս մեկ անգամ խնդրել հավատալ իրենց:

Նախընտրական ցուցակների հրապարակումը կանխեց դրա նույնիսկ աննշան հավանականությունը: Նախընտրական ցուցակներում հին և բոլորին հոգնեցրած ու տարիներ շարունակ իրենց անարդյունավետությունն ու ցածր արհեստավարժությունն ապացուցած գործիչների հայտնվելը վերջնականապես արժեզրկում է հռչակված փոփոխությունների ցանկացած հավաստիացում:

Սակայն ՀՀԿ ցուցակի հրապարակումը միաժամանակ ամեն ինչ իր տեղը գցեց: Այն հստակ ցույց տվեց իրական կյանքի և մտացածին քաղաքական վերլուծության տարբերությունը: Այն ցույց տվեց, որ բոլոր քաղաքագիտական հորինվածքները, կոնստրուկտները, թեզերը, որոնցով գործառնում են վերլուծաբանները, քաղաքագետները և լրագրողները, Հայաստանում ոչ մի բանի վրա հիմնված չեն և չեն արտացոլում տեղի ունեցող իրական գործընթացները:

Հայաստանի ներքաղաքական կյանքը վերլուծողները ստիպված օգտագործում են արևմտյան համալսարաններում մշակված քաղաքագիտական կատեգորիաները և եզրույթները, որոնք բացարձակապես գոյություն չունեն մեր իրականության մեջ:

Չկա քաղաքական պայքար, կուսակցություններ, գաղափարախոսություններ: Կա բիզնես շահերի գնահատում, կլանների, խմբերի բախում իշխանության համար: Եվ այդ ամենն արվում է ոչ թե Հայկական պետականության կամ Հայ ազգի առջև կանգնած ռազմավարական խնդիրների լուծման համար, այլ սեփական իշխանությունը երկարաձգելու կամ սեփական բիզնես խմբի հաղթանակը ապահովելու նպատակով՝ պետության նոսրացող ռեսուրսները անխնա յուրացնելու հնարավորություն ձեռք բերելու նպատակով:

Այս պարագայում քաղաքական վերլուծություններն անարդյունավետ են և անիմաստ, որովհետև մեզ ընդամենը խաբկանքի մեջ են գցում:

Եթե վերլուծությունները այն մասին, որ ներկա վստահության պակասի և հեղինակազրկման պարագայում ՀՀԿ-ն գնալու է երիտասարդացման, ցուցակում չեն լինելու մականունավորները, գործարարները չեն գնալու ԱԺ, քաղաքական գիտության բոլոր կանոնների տեսակետից ճիշտ ու տրամաբանական են, ապա Հայաստանում այսօր առկա խաղի պայմաններում դրանք ճշմարիտ չեն:

Եվ այս տեսակետից ՀՀԿ ցուցակը բոլորովին էլ զարմանալի չէր: Միգուցե այն չի տեղավորվում քաղաքական վերլուծության տրամաբանության մեջ, սակայն բացարձակապես համահունչ է օբյեկտիվ իրականությանը, իշխանական էլիտայի այսօրվա մտածողությանը և աշխարհայացքին:

Դե, ուրեմն, վե՛րջ քաղաքական վերլուծությանը: Այն անիմաստ է և սխալ: Միակ ելքը իրավիճակը գոնե ադեկվատ, ճիշտ բառերով ու տերմիններով նկարագրելն է: Սա գոնե հիմք կդառնա այլ վերլուծությունների համար: Իսկ ահա ի՞նչ ոլորտի վերլուծությունների՝ դժվարանում եմ ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել