Google-ը կրկին զարմացնում է. SXSW փառատոնի ժամանակ որոնողական հսկան ներկայացրեց կոշիկներ, որոնք կարող են խոսել և հաղորդագրություններ տեղադրել սոցցանցերում: Google Shoes-ը դեռ իրականություն չէ, այլ միայն տեխնոլոգիայի ցուցադրում, սակայն բավական հետաքրքրական է:

Խոսող կոշիկների գաղափարն իրականացնելու համար Google-ը սովորական սպորտային կոշիկների մեջ տեղադրել է բարձրախոս, գիրոսկոպ, աքսելերոմետր, Bleutooth, ճնշման ցուցիչ և փոքրիկ համակարգիչ` այս ամենը կառավարելու համար:

Արդյունքում, Google Shoes-ը ցուցիչներից ստացած տեղեկատվության հիման վրա կարող է օգտատիրոջ հետ փոխանակվել կարճ արտահայտություններով, օրինակ` կապված վազքի արագության հետ, անցած ճանապարհի և այլն, իսկ եթե դրանք միացվեն սմարթֆոնին Bluetooth-ով, ապա հնարավոր կլինի Google+ -ում ստատուսներ հրապարակել:

Ստեղծողների մտահղացմամբ` Google Shoes-ը պետք է նաև խրախուսի օգտատիրոջը` նոր արդյունքներ գրանցելու համար:

Աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել