Facebook-ի տարեկան շահույթն ավելացել էSlaq.am-ը գրում է.

Ամերիկյան Facebook ընկերությունն ամփոփել է ֆինանսական 4-րդ եռամսյակն ու ամբողջ 2016 թվականը՝ ներկայացնելով ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը:


Ըստ այդմ՝ 2016թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ընկերության եկամուտը կազմել է 8.81 մլրդ դոլար, ինչը 51%-ով ավելի է 2015թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:


Մինչդեռ զուտ շահույթը կազմել է 3.57 մլրդ դոլար, ինչը 128%-ով գերազանցում է 2015թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Նշվում է, որ 2016թ. ընկերության եկամուտը կազմել է 27.64 մլրդ դոլար, մինչդեռ զուտ շահույթը՝ 10.22 մլրդ դոլար: Ի տարբերություն 2015թ.՝ Facebook-ի զուտ շահույթն ավելացել է 177%-ով:


Բացի այդ, աճ է արձանագրվել ամեն օր կայք այցելող օգտատերերի թվի առումով: Հայտնի է, որ անցած տարվա դեկտեմբերին 1.23 մլրդ մարդ յուրաքանչյուր օր մտել է Facebook:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել