Մի քանի տարի միասին ապրող զույգերը սկսում են անտեսել սեքսը: Դա կտրականապես չի կարելի անել:

1. Ինտիմ մտերմություն

Շատերը կարծում են, որ սեքսն առաջին հերթին ֆիզիոլոգիական բավարարվածություն է: Բայց պետք է հիշել, որ ինտիմ մտերմությունը ոչ միայն ֆիզիկական շփում է, այլև զուգընկերջ հանդեպ վստահություն, նոր հույզեր ստանալու ցանկություն: Սեքսի ժամանակ զուգընկերները բացահայտում են իրար գաղտնի կողմերը և նույնիսկ իրար հետ ավելի են մտերմանում բարոյապես և հոգեպես:

2. Երիտասարդության էլիքսիր

Շոտլանդական մի հետազոտություն ցույց է տվել, որ մշտական զուգընկերոջ հետ շաբաթական մի քանի անգամ սեքսով զբաղվող մարդիկ միջինում 12 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում, քան հաճախակի սեռական ակտ չունեցող նրանց տարեկիցները: Սեքսով պարբերաբար զբաղվելիս կանանց և տղամարդկանց օրգանիզմում արտադրվում են տեստոստերոն և էստրոգեն, որոնք մարմնին օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ:

3. Ֆիթնես կենտրոն

Սեքսով զբաղվելը կարող է փոխարինել ֆիզիկական վարժություններին, նույնիսկ կօգնի ավելորդ կալորիաներից ազատվել:

4. Սրտի նոպաներից ազատվել

Ըստ գիտնականների՝ սրտի նոպայի ռիսկի նվազման և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար պետք է սեքսով զբաղվել գոնե շաբաթական երկու անգամ:

5. Հակադեպրեսանտներ

Սեքսն օգնում է ակտիվորեն պայքարել սթրեսի, նույնիսկ ընկճախտի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել