Image result for դիրքերՔիչ առաջ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ փետրվարի 1-ին Թալիշի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն փորձի ժամանակ գերեվարվել է ադրբեջանցի ասկյար Էլնուր Հուսեյնզադեն։ Ադրբեջանական կողմը դեռ լռում է։ Զաքիր Հասանովի նման միաբջիջ արարածն այսքան երկար ժամանակ է՝ մի սուտ է ուզում հորինել, բայց, որքան երևում է, դեռ չի կարող ձևակերպել Համոզված եմ, որ վերջում կբարբաջեն այն մասին, որ հայերը մտել ու Էլնուրին գողացել են։
Սակայն այս պատմության մեջ ինձ հետաքրքրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը։ Կրկին անիմաստ ու անհասցե ինչ-որ հայտարարությամբ հանդես կգան և կոչ կանեն հայկական կողմին շուտափույթ ազերի ասկյարին հանձնել Բաքվին և չսրել իրավիճակը։ Նրանք շատ վաղուց գիտեն զինադադարի խախտողին էլ, դիվերսիոն փորձեր կատարողին էլ, այլ հանցագործություններ գործողին էլ։ Սակայն միշտ «կոմպլեմենտար» հայտարարություններով են հանդես գաիս, որ չվիրավորեն Իլհամին, քանի որ մենք միշտ այդ անհասցե հայտարարությունները մեկնաբանում ենք մեր տեսանկյունից ու հրճվում, ինչպես դա անում են մեր ԱԳՆ-ի ներկայացուցիչները, իսկ ազերիները իրենց տեսանկյունից են այն մեկնաբանում ու կրկին հրճվում։ Սակայն հաղթողն այստեղ հանցագործ Ալիևն է, քանի որ նրան երբեք կոնկրետ Մինսկի խումբը չի մեղադրել գործած հանցագործությունների համար։  
Իսկ ես կնախընտրեի, որ Արցախի ՊՆ-ն թուրքին նվաստացնող մի «մասկի-շոու» կազմակերպեր ու նկարահաներ այն, իսկ վաղն էլ հայտներ, որ Էլնուրը հանկարծամահ է եղել։ Այո, Բաքվին պետք է պատասխանել իր իսկ պես։ 2014 թ-ի օգոստոսի 7-ին Ադրբեջանում հայտնված և գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին հաջորդ օրը բարեգութ ազերի զինվորականները «մահացած» էին հայտնաբերել։ Կարենն, ըստ Բաքվի «հանկարծամահ» էր եղել։ Երևի շատ լավ վերաբերմունքից։ Ժամանակն է Բաքվին հետ տալ այդ պարտքը Էլնուրի դիակի տեսքով։ Կամ էլ այդ ասկյարին կարելի է փոխանակել Արսեն Բաղդասարյանի հետ, ով գերի էր ընկել 2014 թ-ի դեկտեմբերի 26-ին և ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
Հ.Գ. Սպասում եմ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանն ի պատասխան Մինսկի խմբի մեզ համար արդեն հայտնի բովանդակությամբ հայտարարությանը, որն արդեն չի փոխվում երկու տասնամյակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել