Թուրք հեղինակ Էլիֆ Շաֆաքը դեմ է արտահայտվել կառավարման նախագահական համակարգինSlaq.am-ը գրում է.

Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքն իր կարծիքն է արտահայտել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ Twitter-ի իր պաշտոնական էջում տարբեր հրապարակումների միջոցով Շաֆաքն իր աջակցությունն է հայտնել նախագահական համակարգի դեմ «Ոչ» ակցիան նախաձեռնած խմբերին, որոնց թվում են բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդական խմբեր:

Նշենք, որ 2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնել է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ չեղարկվել են։


Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ապրում է Լոնդոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել