EXCLUSIVE

«Արմենիա» հեռուստաընկության «Բարի լույսը» նոր հաղորդավար ունի. վաղվանից եթերից բարի լույս կասի Ավո Խալաթյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Ավոն պատմեց նոր կարգավիճակի մասին. «Հրավեր ստացա «Արմենիա» հեռուստաընկերությունից, և իմ կողմից աններելի կլիներ, եթե մերժեի, մանավանդ երբ պետք է լինեմ այսքան դրական և լավ ծրագրում: Ունեմ երկու հիանալի գործընկերուհիներ՝ Սիման և Գայանեն, և ուրախ եմ նրանց հետ աշխատելու համար»:

 

Ավոն նշում է, որ իր առավոտները սկսում է ընտանիքի հետ. «Արդեն ավելացավ իմ երկրորդ մեծ ընտանիքը, որտեղ նույնպես կլինեմ»: 

«Բարի լույսի»-ի պրոդյուսեր Հասմիկ Մովսիսյանն էլ ավելացնում է. «Ծրագրին ևս մեկ հաղորդավար է ավելանալու, բայց դեռ չենք բացի փակագծերը: Իսկ գարնանային եթերաշրջանում ծրագրում կլինեն նոր էջեր և նոր բաժիններ»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել