Картинки по запросу էլեկտրաէներգիա2016 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 6%-ով: Ըստ ԱՎԾ տվյալների՝ առավել մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտադրվել է հունվար և դեկտեմբեր ամիսներին՝ ելնելով սպառումից:

Հունվարին արտադրված էլէներգիայի ծավալը կազմել է 682.8 մլն կՎտ ժամ, փետրվարին՝ 631.6 մլն կՎտ ժամ, մարտին՝ 609.1 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 643.1 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 530.7 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 508.9 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 559.9 մլն կՎտ ժամ, օգոստոսին՝ 638.7 մլն կՎտ ժամ, սեպտեմբերին՝ 591.3 մլն կՎտ ժամ, հոկտեմբերին՝ 595.3 մլն կՎտ ժամ, նոյեմբերին՝ 623.2 մլն կՎտ ժամ, իսկ դեկտեմբերին՝ 700.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Հարկ է նշել, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2014-ին` 7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ, իսկ 2013-ին՝ 7 մլրդ 710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել