Картинки по запросу perxotԻնչու՞ են մազերը թեփոտվում և ինչպե՞ս կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում: Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ:
Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների անբավարարության պատճառով նյութափոխանակության խանգարումները:
 
Կարող են ազդել նաև մազերի խնամքի համար նախատեսված ոչ ճիշտ պարագաների ընտրությունը, օրինակ՝ շամպունը կամ մազերի ներկը:
 
Առաջարկում ենք ժողովրդական բժշկության մի քանի դեղատոմս, որոնք թույլ կտան տնային պայմաններում ազատվել մազերի թեփից:
 
Մանանեխը ջրով բացել թթվասերի խտության չափով և դրանով շփել մազարմատները գլուխը լվանալուց 15-20 րոպե առաջ շաբաթը 1 անգամ:
 
Գլուխը մերսել անուշաբույր յուղերով, որոնք օժտված են հակասնկային, հականեխիչ հատկություններով (հազրեվարդ, մայրի, նարդոս,  ռեհան և այլն):
 
2 հում ձուն խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ և քսել գլխամաշկին: Լավ մերսել, թողնել 15-20 րոպե, ապա գլուխը ողողել տաք ջրով: Կատարել շաբաթը 1 անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել