ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ է տրամադրվել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Վերջերս լրագրողների հետ զրույցում Սահակյանը չէր բացառել խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը և նշել էր. «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես պատրաստ եմ ռեյթինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին»: Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1ից մինչև մարտի 6ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7ից մինչև ապրիլի 3ը ներառյալ:
2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա»:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/876490/arman-sahakyany-minchev-aprili-3-y-kgtnvi-ardzakurdum-chi.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել