«Մեր տեղեկություններով, ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը։

Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանանց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել