Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն: Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ: Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել…
Մի բան հաստատ է.
-Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք:
Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք:
Եթե ուրանանք նրան, նա էլ մե՛զ կուրանա:
Եթե մենք մինչև իսկ հավատարիմ չմնանք,
Նա հավատարիմ է մնում, քանզի չի կարող ինքն իրեն հակասել:
Այս բոլորը հիշեցրո՛ւ բոլորին և Աստծու առաջ պահանջի՛ր նրանցից, որ միմյանց հետ վեճ ու կռիվ չանեն, մի բան, որ օգուտ չունենալուց բացի՝ լսողների հավատն էլ քանդում է:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-14)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1585257228168050?notif_t=close_friend_activity¬if_id=1485495096237865
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել