Картинки по запросу ԱլիևԵրբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ շուտով բնակեցնելու են ապրիլին գրաված ու դրանց հարակից տարածքները, ես ինչ-որ տեղ կարողանում եմ ընկալել դրա նպատակը: Բայց երբ հայերը ու հայկական կայքերն են սկսում նման նյութ տարածել ու Ալիևին ցիտել, դա նշանակում է, որ տարածողները ո՛չ տարածքներից են տեղյակ, ո՛չ էլ այնտեղի բնակիչներից:

Ապրիլին տեղի ունեցած մարտերից հետո Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի կարողանում վերաբնակեցնի Թերթերի շրջանի գյուղերը, որոնք ապրիլից առաջ շատ խիտ բնակեցված էին. այդ գյուղի բնակիչները սեփական մաշկի վրա են զգացել հայկական հրետանու ուժը, քանի որ այդ ընթացքում ադրբեջանական բանակի զինվորական տեխնիկաները լցված են եղել գյուղերի մեջ ու հենց բնակիչների տան պատերի տակից կրակել են ու դրանք ոչնչացնելու գործողության ժամանակ տուժել են նաև գյուղացիները և իրենց բնակավայրերը:

Եթե Ադրբեջանի նախագահը չի կարողանում նախկին գյուղացիներին համոզի ու բերի իրենց տները, որոնք ժամանակին գյուղեր են եղել, ու դրանք վերաբնակեցնելը ավելի հեշտ կլինի, քան սահմանի բերանին նոր գյուղ կառուցելը, ապա ինչպե՞ս է Ալիևը պատրաստվում Վարազաթումբի (Լելե Թեփե) վրա խաղաղ բնակչություն բնակեցնել: Ապրիլին վերջին Ալիևը նաև հայտարարել էր, որ հազարավոր հեկտարներ են գրավել, բայց այսքան ամսվա ընթացքում ոչ մի տարածքի կոնկրետ անուն չասվեց: Միայն 9 ամիս անց, որոշեց հայտարարել, որ Վարազաթբին հարակից տարածքները բնակեցնելու են:

Այսպիսի իրավիճակի մեղավորը ոչ թե Ալիևն է, այլ Ալիևին կուրորեն հավատացող, թունդ ընդդիմադիր հայերը, որ առանց տեղեկությունը ստուգելու ու իմանալու միանգամից դրա զառանցանքները օրենք ընդունած տարածում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել