Մարտավարական առումով ի՞նչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, եւ այն ի՞նչ կարող է տալ ժողովրդական շարժմանը: Մինչ այդ նա այցելություններ էր կատարում մարզեր, մեծ ու փոքր հանրահավաքներ անում, մեկընդմեջ նաեւ՝ Ազատության հրապարակում՝ փորձելով այդկերպ տաք պահել ժողովրդին, հնարավորինս ակտիվացնել մասսաներին, մեծացնել շարժման շառավիղը: Սակայն, մեծ հաշվով, շարժման մեջ դրանից բեկում չէր նկատվում: Պետք էր ինչ-որ նոր, անսովոր քայլ: Հավանաբար նման քայլ Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է հացադուլը՝ թերեւս մտածելով, որ այն կարող է մեծ հոսք ու մշտական ներկայություն ապահովել Ազատության հրապարակում: 

Բացի այդ, հարկավոր է դիմագրավել ԲՀԿ-ի «գրոհին», որը, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, փորձում է վերադարձնել ընդդիմադիր զանգվածի ձայները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել