Վարչապետը հանձնարարել է ՌԴ քաղաքացիների համար ապահովել զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթBarometer.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձարարական տվեց տուրիզմի խթանման վերաբերյալ:

Վարչապետը նշեց, որ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակներում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը:

Վարչապետը Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին հանձնարարեց ապահովել հարցի տեխնիկական լուծումները մինչև մարտի մեկը:

"Հանձնարարում եմ՝ Զբոսաշրության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ: Անհրաժեշտ է մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին",-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել