Image result for haqqinԱլիևյան քարոզչամեքենայի լոկոմոտիվներից մեկը՝ haqqin.az-ը, տեղեկատվական պակասը և ընթերցողների թիվը լրացնելու նպատակով «թարմ» լուրեր է մատուցում իր ընթերցողներին, որոնք շատ դեպքում երբ ստուգում ես, պարզվում է, որ բավական «նավթալինոտ» են և տեղի են ունեցել մի քանի տարի առաջ:
Այսպես՝ մի քանի ժամ առաջ այդ ԶԼՄ-ն մի նյութ էր հրապարակել ամպագորգոռ վերնագրով՝ ««Ռեալը» փոխում է իր էմբլեմը հանուն մահմեդականների»: Նյութն ընթերցելիս պարզվում է, որ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը Պարսից ծոցի արաբական երկրներում հաջողված բիզնես գործունեություն ծավալելու նպատակով այդ երկրներում վաճառվող «Ռեալ Մադրիդ» ապրանքանիշի՝ էմբլեմի վրայից հեռացրել է խաչը:
ԶԼՄ-ների համար սա «ռումբ» նյութ է և բավական հետաքրքիր ընթերցողների համար: Սակայն երբ այն թարմն է: Իսկ ազերիական այս կայքի «տաք-տաք» մատուցված այս թարմ լուրը բավական հին է: Օտարերկրյա ԶԼՄ-ները այդ մասին հաղորդել են դեռ 4 տարի առաջ՝ 2012 թ-ի ապրիլին (օրինակ՝ սա):
Սակայն ալիևյան այս բարձրախոսը բացարձակ չի ամաչում, երբ գողանում է որևէ «հնացված նորություն» և այն մատուցում է որպես «վերջին լուր»: Չեմ զարմանում, քանի որ թափթփուկներին պատսպարած այս լրատվամիջոցից այլ բան ակնկալել պետք չէր:
Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ սույն կայքը բավական հին լուրերը մատուցում է որպես թարմ: Իմ կարծիքով՝ ալիևյան այս ԶԼՄ-ն, այսպիսի էժանագին քայլերի դիմելով, փորձում է պահպանել և ավելացնել ընթերցողների թիվը: Սակայն ազերի աթեիստ ընթերցողն ավելի շատ կկարդա Մեհրիբան և Լեյլա Ալիևաների մասին լուրերը, քան «Ռեալ Մադրիդ» ապրանքանիշի՝ էմբլեմի վրայից հեռացված խաչի մասին տեղեկությունը: Օրինակ, եթե տարին մի երկու անգամ գրեն, որ Լեյլան ամուսնալուծվել է, կամ տարին մի քանի անգամ շնորհավորեն Մեհրիբան խանումին ծննդյան օրվա կապակցությամբ, ակ և կարա կոյունլուների հետնորդները մեծ հաճույքով կկարդան և հազարավոր մեկնաբանություններ կգրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել